Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Խղճում եմ նրան, որովհետև իսկական տղամարդը նման արտահայտություն իրեն թույլ չէր տա». Մարինե Խաչատրյանը՝ Լևոն Իգիթյանի մասին

14:55, հինգշաբթի, 12 հոկտեմբերի, 2017 թ.
«Խղճում եմ նրան, որովհետև իսկական տղամարդը նման արտահայտություն իրեն թույլ չէր տա». Մարինե Խաչատրյանը՝ Լևոն Իգիթյանի մասին
     «Նիստի ժամանակ չէինք կարող լսել նրա ասածն ու նա այնքան խիզախություն չուներ, որ այդպիսի բանը մեզ ասեր: Ուզում եմ հավատել, որ նա ցանկություն չուներ մեզ վիրավորելու, այլ անում էր իր ղեկավարներին, վերնախավին իրեն ցուց տալու, որոշակի ծառայությունների, արտոնությունների դիմաց գումար ստանալու նպատակով: Ես լսել եմ լրատվամիջոցների հեռախոսազրույցը նրա հետ, միակ բանը, որ կարող եմ ասել՝ խղճում եմ նրան, որովհետև իսկական տղամարդը նման արտահայտություն իրեն թույլ չէր տա: Եթե փորձում է հավաստիացնել, որ ինքը մեզ չի ասել, իր զրուցակցի հետ խոսելիս է ասել, կրկին վատ է, որ գործի ժամին նման զրույցներ է վարում»,- անդրադառնալով Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Լևոն Իգիթյանի երեկվա վարքագծին՝ «Ազատության» եթերում ասաց «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մարինե Խաչատրյանը:
     Նշենք, որ Իգիթյանը «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մարինե Խաչատրյանի ելույթին արձագանքել էր՝ նրան անվանելով բոզ:
5072 | 6
Facebook