Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 17 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Ջիվան Գասպարյանը նշում է ծննդյան 89-ամյակը

15:35, հինգշաբթի, 12 հոկտեմբերի, 2017 թ.
Ջիվան Գասպարյանը նշում է ծննդյան 89-ամյակը
     «Կյանքս անցավ շատ հետաքրքիր, մի ակնթարթի պես՝ և´ շատ տխուր, և´ շատ ուրախ։ Մարդը չի կարող միշտ ուրախ լինել։ Ոչ մեկի տանն անվերջ ուրախություն չկա։ Բնությունն այնպես է ստեղծված, որ մարդուն և´ պետք է ցավացնի, և´ ուրախացնի։ Այդպես է աշխարհի օրենքը։ Այնպես որ, եթե հանկարծ մի քիչ նեղության մեջ կընկնեք, տրամադրություն չեք ունենա, մի´ հուսահատվեք։ Նեղությանն էլ դիմացեք, լենությանն էլ։ Նեղությանը դիմանալ հեշտ է, մարդիկ լենությանը չեն դիմանում, շուտ են փչանում»,- մի առիթով ասել է դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանը: Այսօր հայազգի մեծ դուդուկահար, կոմպոզիտոր Ջիվան Գասպարյանը նշում է ծննդյան 89- ամյակը:
     Ջիվան Գասպարյանը շրջելով աշխարհով մեկ` մարդկանց ծանոթացրել է հայկական ժողովրդական երաժշտությանը:
     Նա հանդես է եկել ամենահեղինակավոր համերգասրահներում, անվանի երաժշիտների, կոմպոզիտորների, ամենահայտնի նվագախմբերի հետ։ Նրա երաժշտությունը հնչում է հոլիվուդյան ամենահայտնի ֆիլմերում։
     Դուդուկը սկսել է նվագել վեց տարեկանից՝ առանց դասավանդումի։ «Աշխարհին ներկայացրի այս փոքրիկ փայտիկը։ Բոլորը զարմանում էին, թե ինչ գեղեցիկ ձայն ունի դուդուկը: Այն մեր ազգի պատմությունն է, մեր աղոթքը»,- ասում է նա:
     Ջիվան Գասպարյանը 20 հազար համերգ է նվագել, 2000-ից ավելի ձայնագրություններ ունի, մասնակցել է 40 ֆիլմերի նկարահանման, բայց երբեք հայկական ակունքներից չի շեղվել: «Երբեք օտար երկրների, ազգերի մեղեդիներ չեմ օգտագործել։ Ամենալավ արվեստն աշխարհում հայկականն է, հատկապես մեր դասական երաժշտությունը»,- ասում է վարպետը:
1137 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am