Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Վիգեն Սարգսյանը մեզ ասաց՝ ներողություն խնդրեք ինձնից». զոհված զինվորի մայր

15:45, հինգշաբթի, 12 հոկտեմբերի, 2017 թ.
«Վիգեն Սարգսյանը մեզ ասաց՝ ներողություն խնդրեք ինձնից». զոհված զինվորի մայր
     Բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների հարազատները շարունակում են իրենց բողոքի ցույցը Կառավարության շենքի մոտ: Զոհված Արթուր Ղազարյանի մայրը պատմում է Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ հանդիպման մանրամասները: Ծնողի խոսքով նախարարն ստիպել է սևազգեստ մայրերին ներողություն խնդրել իրենից: «Մենք գնացինք Վիգեն Սարգսյանի մոտ, ընդունեց, խոսեց, լսեց: Վիգեն Սարգսյանը ամբողջը լսելով ասաց՝ ես իրավասու չեմ, ինչո՞վ կարող եմ, ուրիշ բանով ձեզ օգնել: Ես էլ ասացի՝ Դուք ինչո՞վ ինձ պետք է կարողանաք օգնեք, իմ տղայի գործը բացահայտեք: Տարիներ շարունակ իրանք իմ տղու կյանքը խլել են, սպանել են, ինչ-որ մեկը՝ Վիգեն Սարգսյանը, որ նույնիսկ ինքը ծառայած չի եղել բանակում, ասում է՝ ես իրավասու չեմ: Եթե իրավասու չես, որպես ի՞նչ ես նստել էդ պաշտոնին: Դու մարդկանց գրպաններից հազարական դրամներ ես վերցնում, որ ցրես բանակին: Ես իրեն ասացի՝ Դուք չգիտեք բանակն ինչ է, որովհետև չեք ծառայել: Նենց դեմք ընդունեց, որ՝ ո՞նց ես չեմ ծառայել, դրա համար դուք ինձնից ներողություն պետք է խնդրեք: Սպանված զինվորի ծնողը Վիդեն Սարգսյանից ներողություն պետք է խնդրի: Ես էլ ասեցի՝ ոչ թե ես պետք ա խնդրեմ, այլ՝ Դուք: Ինչքան զինվորներ եք տարել-գլուխները կերել, սպանել եք ու էսօր կառավարության շենքի մոտ կանգնած, ծնկաչոք պետք է ներողություն խնդրեք, որովհետև մենք մեր երեխեքին պետությանն ենք նվիրել: Եթե ծառայած լիներ, բանակին ներքին խնդիրները կիմանար»,- «Առաջին լրատվական»-ի եթերում ասաց Արթուր Ղազարյանի մայրը:
Տեսանյութն՝ 1in.am-ի
6350 | 7
Facebook