Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հելսինկյան հանձնաժողովն Արցախի հարցով լսումներ կանցկացնի

14:30, հինգշաբթի, 12 հոկտեմբերի, 2017 թ.
Հելսինկյան հանձնաժողովն Արցախի հարցով լսումներ կանցկացնի
     Եվրոպայում անվտանգության և համագործակցության հարցով հանձնաժողովը, հայտնի որպես Հելսինկյան հանձնաժողով, հոկտեմբերի 18-ին Արցախում պատերազմի վերսկսման հավանականության և այդ հարցում ԵԱՀԿ-ի և ԱՄՆ-ի դերի մասին լսումներ կանցկացնի:
     Հանձնաժողովի հայտարարության մեջ ասվում է, որ հակազդեցության գոտում մշտապես հրադադարի բազմաթիվ խախտումներ են գրանցվում: Դրանցից յուրաքանչյուրն առավել մասշտաբային հակամարտություն կարող է առաջացնել, որին կարող են ներգրավվել Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը:
     Լսումների ժամանակ ներկա կլինեն ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին 2 համանախագահները, ինչպես նաև հակամարտության հարցով անկախ փորձագետը, ով կգնահատի հակամարտության ընթացիկ վիճակն ու խաղաղության հասնելու հեռանկարները:
4270 | 0
Facebook