Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 17 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Էլեկտրական շարժիչով մեքենաները պետք է ներմուծվեն առանց հարկերի, տուրքերի և գույքահարկի». վարչապետ

12:20, հինգշաբթի, 12 հոկտեմբերի, 2017 թ.
«Էլեկտրական շարժիչով մեքենաները պետք է ներմուծվեն առանց հարկերի, տուրքերի և գույքահարկի». վարչապետ
     ՀՀ կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետ Կարեն Կարապետյանն, անդրադառնալով էլեկտրական շարժիչով մեքենաների ներմուծման, հարկերից, տուրքերից, գույքահարկի ազատման վերաբերյալ նախագծին, նշեց. «Հաշվի առնելով նշված մեքենաների` էկոլոգիապես մաքուր լինելը և ներմուծման ծավալների ավելացման անհրաժեշտությունը` հանձնարարում են ՀՀ փոխվարչապետին, տնտեսական զարգացման, ֆինանսների, բնապահպանության նախարարներին, ՊԵԿ նախագահին` 2 ամսում ուսումնասիրել էլեկտրական շարժիչով մեքենաների ներմուծման ժամանակ գանձվող հարկերից ու տուրքերից, ինչպես նաև գույքահարկից ազատելու վերաբերյալ գործող օրենսդրության փոփոխության հնարավորությաւնը` հաշվի առնելով նաև ԵԱՏՄ կարգավորումները, և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ»:
2496 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am