Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կասպերսկի լաբորատորիայի ծրագրային ապահովումը կիրառվել է լրտեսության համար. The Wall Street Journal

13:05, հինգշաբթի, 12 հոկտեմբերի, 2017 թ.
Կասպերսկի լաբորատորիայի ծրագրային ապահովումը կիրառվել է լրտեսության համար. The Wall Street Journal

Կասպերսկի լաբորատորիայի հակավիրուսային ծրագրային ապահովումը կիրառվել է ԱՄՆ կառավարությանն առնչվող գերգաղտնի տեղեկատվության որոնման նպատակով: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին:
     Լրատվականը պնդում է, որ ծրագրային ապահովման մեջ փոփոխություններ են մտցվել, որոնցով հնարավոր է օգտատիրոջ համակարգչի մեջ գաղտնի ֆայլեր հայտնաբերել և ստացված տեղեկատվությունը կիրառել իբրև լրտեսության գործիք:
     «Հակավիրուսային ծրագրերը վիրուսների հետ սքանավորում են համակարգիչների ծրագրերը և որոնում, օրինակ՝ «գերգաղտնի» անվամբ ֆայլեր նաև ԱՄՆ կառավարական ծրագերի գաղտնի կոդային անվանումներ»,- գրում է լրատվականը:
     Պարբերականը նշում է, որ դեռևս հայտնի չէ, թե քանի համակարգիչ է հակավիրուսային ծրագրի լրտեսության զոհ դարձել: Հայտնի չէ նաև, թե գաղտնի ինչ տվյալներ են գողացվել:
     Կասպերսկի լաբորատորիան հերքել է նման գործողություններին իր մասնակցությունը և պատրաստակամություն է հայտնել այդ հարցում համագործակցել ԱՄՆ իշխանությունների հետ:

8104 | 0
Facebook