Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Yerevan Jazz Fest 2017»-ի շրջանակներում Երևան կայցելեն հանրահայտ Մարկուս Միլերն ու Գոնսալո Ռուբալկաբան

19:05, հինգշաբթի, 12 հոկտեմբերի, 2017 թ.
«Yerevan Jazz Fest 2017»-ի շրջանակներում Երևան կայցելեն հանրահայտ Մարկուս Միլերն ու Գոնսալո Ռուբալկաբան

«Yerevan Jazz Fest 2015»-ի շրջանակներում Երևանը հյուրընկալեց աշխարհահռչակ բաս կիթառահար և վիրտուոզ Ռիչարդ Բոնային, ով գլխավորեց այդ տարվա փառատոնը:
     Իսկ «Yerevan Jazz Fest 2016»-ի շրջանակներում Երևանը հյուրընկալեց երկու մեներգչուհիներ՝ Գրեմմի եռակի մրցանակակիր Դի Դի Բրիջուոթերին և բրիտանացի Ջոս Սթոունին:
     «Yerevan Jazz Fest 2017»-ը կմեկնարկի հոկտեմբերի 26-ին: Այս տարի Երևան կայցելեն հանրահայտ Մարկուս Միլերն ու Գոնսալո Ռուբալկաբան:
     Փառատոնն այս տարի լինելու է էլ ավելի մասշտաբային և կհյուրընկալի ջազի գերաստղեր դարձած երաժիշտների, ովքեր բեմ կբարձրանան հայ ջազմենների հետ միասին:
     «Yerevan Jazz Fest 2017»-ը նվիրված է հայտնի Zilidjian բրենդի հիմնադիր Ավեդիս Զիլիդջյանին, ով սկիզբ է դրել համաշխարհային ճանաչում ունեցող հարվածային գործիքների ծնծղաների արտադրությանը:

1009 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am