Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Կատալոնիայի անկախության հանրաքվեն ձախողվել է». Իսպանիայի վարչապետ

10:50, հինգշաբթի, 12 հոկտեմբերի, 2017 թ.
«Կատալոնիայի անկախության հանրաքվեն ձախողվել է». Իսպանիայի վարչապետ
     Կատալոնիայի անկախության հանրաքվեն լիովին ձախողվել է: Այս մասին ելույթ ունենալով դաշնային խորհրդարանում՝ հայտարարել է Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռահոյը, փոխանցում է РИА Новости-ն:
     Նա ընդգծել է, որ հանրաքվեն «վերջին դրվագն էր, որպեսզի պարտադրվեր անկախությունը, որը շատերը չէին ցանկանում»:
     Ռահոյը հայտարարել է, որ դրա համար տարածաշրջանի իշխանությունները պետական հեղաշրջման պայմաններում կատալոնացիների մի մասին մյուսի դեմ են տրամադրել: Իսպանիայի վարչապետը նշել է, որ աշխարհում ոչ մի երկիր չի ճանաչում Կատալոնիայի անկախության հանրաքվեի արդյունքները՝ դա բացատրելով նրանով, որ ինքնավարության անկախությունը հակասում է միջազգային իրավունքի նորմերին:
     Իսպանիայի վարչապետը Բարսելոնին հիշեցրել է քաղաքացիների և ոստիկանների միջև բախումների մասին:
     Նա նաև հայտնել է, որ երկխոսության կողմնակից է, սակայն չի պատրաստվում բանակցություններ վարել այն մասին, թե ում է պատկանում ազգային ինքնիշխանությունը:
4483 | 0
Facebook