Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 22 հոկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Թերթերի տեսություն

Հյուսիսային խոչընդոտներ՝ հարավային հարևանի հետ հարաբերություններում. «168 ժամ»

10:05, հինգշաբթի, 12 հոկտեմբերի, 2017 թ.
Հյուսիսային խոչընդոտներ՝ հարավային հարևանի հետ հարաբերություններում. «168 ժամ»

«Կարեն Կարապետյանի Իրան կատարած այցի ընթացքում քննարկված թեմաները գրեթե նույնն էին, ինչ վերջին նախագահական և վարչապետական այցերի ընթացքում: Կողմերը դեռ փորձում են իրագործել այն բազան, որը սկսել են Իրանի՝ պատժամիջոցներից ձերբազատվելուց հետո:

Ամենալուրջ ծրագիրը գազի փոխանակման ծրագիրն է, ազատ առևտրի գոտիները և «Հյուսիս-Հարավ» ծրագիրը: Պատժամիջոցների վերացումից հետո հայ-իրանական հարաբերությունների քաղաքական և տնտեսական օրակարգն ընդլայնվել է, սակայն սա ևս չի համապատասխանում այդ հարաբերությունների ողջ ներուժին, քանի որ պատժամիջոցները վերջնականապես չեն լքել Իրանը, ավելին՝ ԱՄՆ նոր նախագահը Իրանին սպառնում է նոր պատժամիջոցներով»,- «168 ժամի» հետ զրույցում այս մասին է ասել իրանցի վերլուծաբան Կայհան Բարզեգարը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի Իրան կատարած երկօրյա պաշտոնական այցին:

Իր հերթին՝ մեկ այլ իրանցի վերլուծաբան՝ Ալի Սալամին, նշել է, որ հայկական կողմը հետաքրքրված չէ հայ-իրանական շատ ավելի խորը հարաբերություններով, որը ձգվում է Պարսից ծոցից մինչև Սև ծով: Ըստ նրա, կան արտաքին խոչընդոտներ՝ ի դեմս Ռուսաստանի և Հայաստանի ԵՏՄ անդամակցության:

Նրա խոսքով՝ իրանցիները ևս ունեն իրենց դերակատարությունն այս հարցում: Ըստ նրա՝ քանի դեռ Իրանը և Հայաստանն ազատ չեն իրենց արտաքին հարաբերություններում, այս հարաբերությունների մեծ բացը պահպանվելու է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

2385 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am