Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայաստանը ՌԴ-ից ամենաշատ ֆինանսական օգնություն ստացած հետխորհրդային երկրներից մեկն է

22:35, չորեքշաբթի, 11 հոկտեմբերի, 2017 թ.
Հայաստանը ՌԴ-ից ամենաշատ ֆինանսական օգնություն ստացած հետխորհրդային երկրներից մեկն է

Նախկին հետխորհրդային երկրների շարքում Ռուսաստանից ամենամեծ օգնությունն ստանում են Ղրղզստանը, Հայաստանը և Տաջիկստանը: Այս մասին ասվում է «Ռուսաստանի տնտեսական վիճակի մոնիթորինգ» հաշվետվության մեջ, հայտնում է Lenta.ru-ն: Ըստ աղբյուրի՝ Ղրղզստանը 2015-ին ՌԴ-ից ստացել է 322,8 միլիոն դոլար, 2011-15 թթ. ընթացքում՝ 653 միլիոն դոլար:
     Հայաստանը 2015-ին ստացել է 37,4 միլիոն դոլար, 2011-15 թթ. ընթացքում՝ 53,7 միլիոն:
     Տաջիկստանը՝ համապատասխանաբար 21,8 և 79,5 միլիոն դոլար:
     Հաջորդիվ Ադրբեջանն է, Ղազախստանն ու Բելառուսը:

5720 | 2
Facebook