Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 11 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

«Դոպինգի օգտագործման կանխումը միայն ստուգելով և որակազրկելով չէ, պետք է նաև ուսուցանել». Կառլոս Ռոու

18:20, չորեքշաբթի, 11 հոկտեմբերի, 2017 թ.
«Դոպինգի օգտագործման կանխումը միայն ստուգելով և որակազրկելով չէ, պետք է նաև ուսուցանել». Կառլոս Ռոու

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրամաշնորհի շրջանակներում՝ Երևանում կայացել է հակադոպինգային հարցերի վերաբերյալ ուսուցողական սեմինար՝ հայ ըմբիշների, մարզիչների, Հայաստանի հակադոպինգային ծառայության ներկայացուցիչների և ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի՝ UWW-ի հակադոպինգային հարցերի պատասխանատու Կառլոս Ռոուի մասնակցությամբ: Կառլոս Ռոուն ներկայացրել է 2018 թվականին UWW-ի արգելված նյութերի ցուցակն ու դրանք օգտագործելու դեպքում կիրառվելիք պատժամիջոցները:

«Դոպինգի դեմ պայքարն ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի գլխավոր ուղղություններից մեկն է: Ես եկել եմ Հայաստան, որ բացատրեմ հակադոպինգային քաղաքականության նոր հիմնական տարրերն և կատարված փոփոխությունները: ՄՕԿ-ը շատ մեծ ուշադրություն է դարձնում, թե որքանով են մաքուր մարզաձևերը: Դոպինգի օգտագործումն սպառնում է ամբողջ սպորտին»,- ասել է UWW-ի հակադոպինգային հարցերի պատասխանատուն:

Կառլոս Ռոուն նշել է, որ դոպինգ օգտագործելու դեպքում ֆեդերացիան ենթարկվելու է դրամական տույժի (20 հազար շվեյցարական ֆրանկ), իսկ մարզիկի որակազրկման չափը կախված կլինի արգելված նյութի տեսակից և քանակից. «Դոպինգի օգտագործման կանխումը միայն ստուգելով և որակազրկելով չէ: Պետք է մարզիկներին ուսուցանել դրանց վնասակար հատկությունների մասին: Հատկապես այս տարածաշրջանում, որտեղ ըմբշամարտը գլխավոր մարզաձևերից է և կան օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ»:

1337 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am