Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Զգուշացնում եմ, որ ձեզ դատի եմ տալու». Կամո Հովհաննիսյանը՝ «Երկիր ծիրանի»-ի անդամներին

15:20, չորեքշաբթի, 11 հոկտեմբերի, 2017 թ.
«Զգուշացնում եմ, որ ձեզ դատի եմ տալու». Կամո Հովհաննիսյանը՝ «Երկիր ծիրանի»-ի անդամներին
     Էրեբունի-Երևան տոնակատարության առթիվ Երևանի ավագանու արտահերթ նիստում մի խումբ գործիչների շնորհվեցին Երևանի պատվավոր քաղաքացու կոչումներ։ Թեման բուռն քննադատության արժանացավ ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամների կողմից: ՀՀԿ-ականներից Կամո Հովհաննիսյանն, արձագանքելով քաղաքապետարանի ու Տարոն Մարգարյանի հասցեին հնչեցված հայտարարություններին, ասաց. «Պահանջում եմ, որ այլևս այդպիսի ռեպլիկներ չանեք, որովհետև եթե դուք որպես ավագանու անդամ ցանկացել եք այս ավագանում մասնակցություն ունենալ, իրավունք չունեք վիրավորել Երևանի քաղաքապետին: Ինչպե՞ս եք պատասխան տալու, եթե ձեզ դատի տանք, ու ես պատրաստ եմ հենց վաղը ձեզ դատի տալ ձեր հերյուրանքների համար, զգուշացնում եմ, որ դատի եմ տալու»:
     Հիշեցնենք՝ ընդդիմադիր խմբակցության անդամ Մ. Խաչատրյանն այսօր հայտարարել էր. «Կոչումներն արդեն արժեզրկվել են, որովհետև տրվում են պատեհ-անպատեհ ու այն մարդկանց կողմից, ովքեր քանդում են Երևանը: Մենք բնավ դեմ չենք այս անձանց վաստակը ճանաչելուն, բայց նրանք ի՞նչ են արել այս կոչման համար: Այս մարդիկ ժամանակին լռում էին ու հիմա էլ լռում են, դրա համար են այս կոչումն ստանում, մինչդեռ բոլորս տեսնում ենք՝ ինչպես է քաղաքը քանդվում: Ամոթ է, որ նման վաստակաշատ մարդիկ, այդ թվում նաև Ռալֆ Յիրիկյանը, կոչում ստանա Երևանը քանդող Տարոն Մարգարյանի կողմից»:
3409 | 2
Facebook