Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ռեխներդ բացելուց առաջ հաշիվ տվեք ձեզ». Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյան

14:25, չորեքշաբթի, 11 հոկտեմբերի, 2017 թ.
«Ռեխներդ բացելուց առաջ հաշիվ տվեք ձեզ». Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյան
     Երևանի ավագանու արտահերթ նիստը, որի ընթացքում մի շարք գործիչներ արժանացան Երևանի պատվավոր քաղաքացու կոչման, ուղեկցվեց ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամների քննադատություններով ու դեմ քվեարկություններով այս կամ այն որոշմանը: Ի պատասխան, հնչեց Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանի արձագանքը. «Հստակ պետք է գիտակցեք՝ ոչ ոք ոչ մեկիս թույլ չի տվել վիրավորել քաղաքապետի անձը, ինստիտուտը, աշխատակազմին, որը քաղաքի ակառուցմանն է լծված: Եթե ձեր հոգում ձեր կյանքը քանդվում է ու որոշել եք ցնորքով մեր կյանքը դժոխք դարձնել, տհասության բնածին վկայականով Աստված ձեզ արդեն դարձրել է դժոխքի բաժին, մենք ձեզ դրախտ բերողը չենք: Ռեխներդ բացելուց առաջ քաղաքապետի անձի, մեր վաստակի ու աշխատանքի հանդեպ, հաշիվ տվեք ձեզ, որ կզրկվեք նաև մի կտորով դրախտի այս բաժնից»:
6399 | 4
Facebook