Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը հարցականի տակ է. ԱՄՆ Պետդեպարտամենտ

14:05, չորեքշաբթի, 11 հոկտեմբերի, 2017 թ.
Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը հարցականի տակ է. ԱՄՆ Պետդեպարտամենտ
     Թուրք-ամերիկյան հարաբերությունների կարգավորումը հարցականի տակ է Ստամբուլում ամերիկյան գլխավոր հյուպատոսության աշխատակցի ձերբակալությունից հետո: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հեզեր Նաուերթը:
     «Կարծում եմ՝ պետքարտուղարը կցանկանար կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները, սակայն այժմ դա հարցականի տակ է թուրքական կառավարության ձեռնարկած գործողությունների պատճառով»,- ասել է նա:
     Նրա խոսքով՝ թուրք-ամերիկյան հարաբերությունները փոխվեցին այդ դեպքից հետո: Ավելի վաղ Անկարայում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն անհանգստացած է Մեթին Թոփուզի ձերբակալությամբ և նրան առաջադրված մեղադրանքներն անհիմն է համարում:
     Դրանից հետո ԱՄՆ-ն դադարեցրել էր թուրք քաղաքացիների համար վիզաների տրամադրումը, ինչին Թուրքիան հայելային պատասխան էր տվել:
7837 | 0
Facebook