Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մեկ անգամ էլ համոզվեցի, թե որքան անտեր ու անվերահսկելի է կրթության ոլորտը». Անահիտ Բախշյան

13:00, չորեքշաբթի, 11 հոկտեմբերի, 2017 թ.
«Մեկ անգամ էլ համոզվեցի, թե որքան անտեր ու անվերահսկելի է կրթության ոլորտը». Անահիտ Բախշյան

Վերջերս բացահայտվեց Երևանի թ. 7 Մայակովսկու անվան դպրոցի կայքում տնօրենի կենսագրությունը, որտեղ միայն ռուսերենով գրված է, որ նա ռուսական դպրոցի տնօրեն է:
     Բնականաբար այս մասին հարցում եմ արել քաղաքապետին, պատասխանը ներկայացնում եմ, որից միայն մի եզրակացություն կարելի է անել՝ որքան անտեր ու անվերահսկելի է կրթության ոլորտը: Իր տեղում չլինելու, մայրենիի նկատմամբ օրենքը խախտելու պատճառով նրա հետ աշխատանքային պայմանագիրը խզելու փոխարեն, մեղքը բարդում են աշխատակցի վրա:
     Պարոն քաղաքապետ, իսկ ո՞վ է հավատալու փոխքաղաքապետ Ա. Սուքիասյանի ներկայացրած տեղեկատվությանը, ով իր պատասխանով պարզապես խայտառակում է քաղաքապետարանի կրթության վարչությանը:

8365 | 1
Facebook