Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիայում ազատազրկման է դատապարտվել Wall Street Journal-ի լրագրողը

12:35, չորեքշաբթի, 11 հոկտեմբերի, 2017 թ.
Թուրքիայում ազատազրկման է դատապարտվել Wall Street Journal-ի լրագրողը

Ամերիկյան The Wall Street Journal-ի լրագրող Այլա Ալբայրաքը Թուրքիայում 2 տարի 1 ամիս ազատազրկման է դատապարտվել: Նա մեղադրվում է Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող Քրդստանի աշխատավորական կուսակցությանն աջակցելու համար:
     Թուրքական դատարանը դատավճիռը կայացրել է հեռակա կարգով, քանի որ լրագրողն այժմ գտնվում է ԱՄՆ-ում: Նա մտադիր է բողոքարկել դատարանի վճիռը:
     Ամերիկյան լրատվականի գլխավոր խմբագիր Ջերարդ Բեյքերը մեղադրանքն անհիմն է համարել, իսկ դատավճիռը՝ չափազանց խիստ:
     Լրագրողին հետապնդել սկսել են 2015թ. օգոստոսից, երբ նա հոդված է հրապարակել Թուրքիայի անվտանգության ծառայությունների և Աշխատավորական կուսակցության միջև առկա կոնֆլիկտի մասին:

8195 | 0
Facebook