Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 16 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%
Kentron (desktop)

Իրադարձություններ

Արարատի մարզում հնչած կրակոցների գործով կասկածյալը Հովիկ Աբրահամյանի վարորդի որդին է

10:35, չորեքշաբթի, 11 հոկտեմբերի, 2017 թ.
Արարատի մարզում հնչած կրակոցների գործով կասկածյալը Հովիկ Աբրահամյանի վարորդի որդին է

Ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 9-ին Արարատի մարզում տեղի ունեցած վիճաբանության և կրակոցի փաստով: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Նորամարգ գյուղի Ազատության փողոցի բնակիչ, 46-ամյա Տիգրան Հովհաննիսյանի տան ուղղությամբ գյուղի վերջնամասում ջրահեռացման կանալի մյուս կողմից կրակել են: Տ. Հովհաննիսյանը իր տանից մոտ 50 մետր հեռավորության վրա կրակոցի ձայները լսելով՝ դուրս է եկել ու տեսել է, որ մի քանի երիտասարդներ, որոնցից մեկի ձեռքին որսորդական հրացան է եղել, կրակում են: Նա դիտողություն է արել երիտասարդներին՝ ասելով, որ իր տան մոտ որսի տարածք չէ և չկրակեն: Սակայն երիտասարդներից Գոքորի տղա Արմենը վիճաբանել է Տ. Հովհաննիսյանի հետ, այնուհետև սպառնացել, որ կսպանի նրան ու դին կգցի ջրատարը, ջուրն էլ կտանի ու նրան չեն գտնի: Ահազանգով գյուղ են ժամանել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր սակայն Տ. Հովհաննիսյանի հայտնած մարդկանց չեն հայտնաբերել: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գոքորի տղա Արմենն Արարատի մարզի Մրգավետ գյուղի բնակիչ, 27-ամյա Արմեն Գրիգորի Գևորգյանն է, ով աշխատում է «Հրաշք այգի» ՍՊԸ-ի տնօրեն, իսկ նրան ընկերական շրջապատում ճանաչում են Գոքորի Արմեն: Գոքորն էլ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդն է: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մասիսի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ Գոքորի տղա Արմենի և նրա հետ եղած անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:

2117 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am