Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

Ինչ անակնկալ են մատուցելու Արամեի կինն ու աղջիկը նրա ծննդյան տարեդարձին

17:10, երեքշաբթի, 10 հոկտեմբերի, 2017 թ.
Ինչ անակնկալ են մատուցելու Արամեի կինն ու աղջիկը նրա ծննդյան տարեդարձին
     Արամեն այսօր նշում է ծննդյան 35-ամյակը: Հոբելյանական տարեդարձը երգիչը նշում է ընտանիքից հեռու՝ աշխատանքային մթնոլորտում: Այս օրերին նա համերգային ծրագրերով գտնվում է Ռուսաստանում: Արամեի ծննդյան օրվա առթիվ MAMUL.am լրատվականի թղթակիցը զրուցել է երգչի կնոջ՝ Աննա Թովմասյանի հետ: Վերջինի խոսքով՝ հաճախ է լինում, երբ Արամեն այս օրը երկրում չի լինում, բայց ընտանիքն արդեն սովորել է այդ բացակայություններին:
     Ի դեպ այս տարի առաջին անգամն է, երբ Աննան Արամեին սպասում է ոչ թե միայնակ, այլ իրենց դստեր՝ Աննա Մարիայի հետ: «Այսօր որոշել եմ աղջկաս հետ միասին գնալ հայրիկին նվեր գնելու: Փաստը, որ մենակ չեմ գնալու, շատ հետաքրքիր զգացողություն է: Ուզում եմ, որ ինքն էլ մասնակից լինի այդ ամենին»:
Ինչ անակնկալ են մատուցելու Արամեի կինն ու աղջիկը նրա ծննդյան տարեդարձին
Ինչ անակնկալ են մատուցելու Արամեի կինն ու աղջիկը նրա ծննդյան տարեդարձին

     Աննան նշեց, որ թեև Արամեն ներկա չի լինի, բայց իրենք այսօր կնշեն նրա ծննդյան տարեդարձը: «Այսօր նշելու ենք մեր ընկերներով, հարազատներով: Վաղը նա արդեն քաղաքում կլինի և միասին կշարունակենք: Ծննդյան տարեդարձերը սիրում ենք նշել և ընտանեկան, և ընկերական մթնոլորտում: Եթե ընտանեկան է լինում, բնականաբար, մեր ամենամոտ ընկերներն էլ են լինում»:
     Զրույցի վերջում Աննան իր և փոքրիկի կղմից բարեմաղթանքները հղեց երգչին: «Ուզում եմ շնորհավորել հիանալի ամուսնու, կրկնակի հիանալի հայրիկի ծննդյան տոնը: Ամենակարևորը, որ նա առողջ լինի: Այս բոլոր շրջագայությունները թողնում են իրենց ազդեցությունը, այս երեք օրվա ընթացքում նա երևի 5 ժամ չի քնել: Քաջ առողջություն ենք մաղթում, ուզում ենք, որ նա միշտ մեր կողքին լինի, որ մեր ընտանիքը լիարժեք լինի, միշտ երջանիկ»:
Ինչ անակնկալ են մատուցելու Արամեի կինն ու աղջիկը նրա ծննդյան տարեդարձին
Ինչ անակնկալ են մատուցելու Արամեի կինն ու աղջիկը նրա ծննդյան տարեդարձին
Ինչ անակնկալ են մատուցելու Արամեի կինն ու աղջիկը նրա ծննդյան տարեդարձին
Ինչ անակնկալ են մատուցելու Արամեի կինն ու աղջիկը նրա ծննդյան տարեդարձին
11999 | 0
Facebook