Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Անօդաչու» մեքենաները մարդկանցից կխլեն վարելու իրավունքը

00:05, չորեքշաբթի, 11 հոկտեմբերի, 2017 թ.
«Անօդաչու» մեքենաները մարդկանցից կխլեն վարելու իրավունքը
     «Անօդաչու» մեքենաները մարդկանցից կխլեն վարելու իրավունքը: Այս սենսացիոն ենթադրությունն արել է Energi Mine ընկերության փորձագետ Ռահիմ Օմարը: Մասնագետի կարծիքով՝ առաջիկա 25 տարվա ընթացքում մարդկությունը պետք է օրենք ընդունի, որն արգելում է մեքենա վարել՝ իրավունքը վստահելով արհեստական ինտելեկտին, հաղորդում է բրիտանական Mirror պարբերականը:
     Փորձագետը Մեծ Բրիտանիայի կառավարությանը կոչ է արել որքան հնարավոր է արագ սահմանել այդ օրինագիծը:
     Նրա կարծիքով՝ նման միջոցների կիրառումը կպահպանի հազարավոր մարդկանց կյանքը: Ավելի վաղ այդ արգելքին կողմ էին արտահայտվել Նոր Հարավային Ուելսի համալսարանի պրոֆեսոր Թոբի Ուոլշն ու SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասքը:
15283 | 0
Facebook