Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լոնդոնի փողոցներում հայտնվել է գերժամանակակից խելացի գետնանցումը

19:05, կիրակի, 15 հոկտեմբերի, 2017 թ.
Լոնդոնի փողոցներում հայտնվել է գերժամանակակից խելացի գետնանցումը

Լոնդոնում սկսվել է հետիոտնային խելացի գետնանցումի փորձարկումը: 22 մ երկարություն ունեցող «զեբրը» բաղկացած է լուսադիոդներից, որոնք ազդանշան են տալիս, թե երբ պետք է շարժվեն հեծանվորդները, հետիոտները կամ էլ մեքենաները: Անցումը կանաչում է ավտոմատ կերպով: Այն կարող է ավելացնել իր լայնությունը՝ կախված դրանով անցնող մարդկանց քանակից:

Այս նոր համակարգը մշակվել է Direct Line ապահովագրական ընկերության կողմից:

Ըստ մշակողների՝ նոր գետնանցումն ստեղծվել է ժամանակակից միտումներին համապատասխան: Հաճախ անցորդներն ուշադրություն չեն դարձնում լուսակրի վրա, քանի որ սևեռված են իրենց հեռախոսների վրա:

Խելացի «զեբրը» լուսավորում է տարածքը՝ քայլող հետիոտնի շուրջը՝ նախազգուշացնելով, որ նա գտնվում է վարորդի ճանապարհի վրա: Եթե մարդը որոշել է անցնել ճանապարհը՝ չհետևելով կանոններին, անցումի նշանները դառնում են կարմիր:

Լոնդոնի փողոցներում հայտնվել է գերժամանակակից խելացի գետնանցումը
15951 | 1
Facebook