Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Երկրորդի գալը լրիվ ուրիշ զգացողություններ արթնացրեց». ծնվել է Արամ MP3-ի որդին

13:25, երեքշաբթի, 10 հոկտեմբերի, 2017 թ.
«Երկրորդի գալը լրիվ ուրիշ զգացողություններ արթնացրեց». ծնվել է Արամ MP3-ի որդին
     Քիչ առաջ լույս աշխարհ է եկել Արամ MP3-ի երկրորդ երեխան: Աննա Մարգարյանն ամուսնուն կրկին որդի է պարգևել: Երեխան ու մայրն իրենց լավ են զգում: MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում Արամ MP3-ն ասաց, որ արդեն հանդիպել է որդու հետ և երջանկության մեջ է: «Այս պահին աշխարհի ամենաուրախ մարդկանցից մեկն եմ: Երկրորդի գալը, ճիշտն ասած, լրիվ ուրիշ զգացողություններ արթնացրեց: Ավելի փորձառու ես, ավելի ես գիտակցում՝ ով է գալիս և ինչի համար: Առաջինի դեպքում, ճիշտն ասած, չես հասկանում, երկար ժամանակ է պետք»:
     Արամից հետաքրքրվեցինք, թե ինչպիսին է եղել ավագ որդու՝ Առնոյի արձագանքը: «Առնոն դեռ չի հանդիպել, բայց ամենասպասողներից մեկն էր եղբոր ծնունդին: Բնականաբար որոշակի բաներ մոտը եղան, մի պահ երևի թե զգաց՝ անուշադրության է մատնվել, բայց մենք արագ փորձեցինք շեղել իրեն, ու հիմա իր մորեղբոր և հորեղբոր հետ քաղաքում զբոսնում է՝ մինչև տեղափոխվենք սենյակ և կգա եղբորը տեսնելու»:
     Երեխայի անվան հարցում ծնողները դեռ վերջնական ընտրություն չեն կատարել: «Կան տարբերակներ, այսօր կամ ամենաուշը վաղն արդեն կհստակեցնենք: Առնոն ամեն ժամ ունի նոր տարբերակ, ամեն ժամ նոր և տարբեր անուններով է դիմում»,- եզրափակեց Արամ MP3-ն:
9857 | 0
Facebook