Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 18 հոկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Խոշոր ավտովթար Արմավիրում. կա 4 վիրավոր

11:35, երեքշաբթի, 10 հոկտեմբերի, 2017 թ.
Խոշոր ավտովթար Արմավիրում. կա 4 վիրավոր
     Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Գևորգ Եղիազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հոկտեմբերի 9-ին, Արմավիրի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Ժամը 15։30-ի սահմաններում Ալաշկերտ-Նորապատ ավտոճանապարհի խաչմերուկում բախվել են Նորապատ գյուղի բնակիչ՝ 62-ամյա Արտավազդ Սահակյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 28 ՍՍ 281 համարանիշի և Արմավիր քաղաք բնակիչ՝ 69-ամյա Հրաչ Սարգսյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 14 ՍՍ 340 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Հ. Սարգսյանն ու նրա ուղևոր՝ Արգավանդ գյուղի բնակիչ, 45-ամյա Քյալաշ Խուդոյանը, «06»-ի վարորդ Ա. Սահակյանն ու նրա ուղևոր՝ Նորապատ գյուղի բակիչ, 53-ամյա Նարինե Ստեփանյանը մարմնական վնավածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։
2501 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am