Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 18 հոկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Թերթերի տեսություն

Միսը կրկին կթանկանա՞. «ՀԺ»

10:00, երեքշաբթի, 10 հոկտեմբերի, 2017 թ.
Միսը կրկին կթանկանա՞. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ինչպես տեղեկացրել էինք, այս տարվա ամռան ամիսներին մեծ քանակությամբ խոշոր և մանր եղջերավոր կենդանիներ են Հայաստանից արտահանվել Կատար և Իրաք: Արտահանման թվի էական մեծացումը բերել էր ներքին սպառման համար վաճառվող տավարի մսի թանկացման՝ մոտ 8%-ով:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից այսօր մեզ տրամադրած տվյալների համաձայն, Հայաստանից սեպտեմբեր ամսին արտահանվել է 3186 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի, իսկ 5086 գլուխ՝ մանր եղջերավոր: Առաջին խմբաքանակը հիմնականում արտահանվել է Իրաք, իսկ երկրորդը՝ Կատար:

Ի դեպ, միայն հուլիս և օգոստոս ամիսներին արտահանվել էր միասին վերցրած 3247 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի, իսկ մանրերի թիվը նույն ժամանակահատվածի համար եղել էր 8600:

Այս քանակի արտահանումն արդեն իսկ ներքին շուկայում առաջացրել էր մսի գնի թանկացում մոտ 8%: Հաշվի առնելով արտահանման թվերի էական աճը, չի կարելի բացառել, որ թարմ միսը Հայաստանում կարող է ավելի թանկանալ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

3095 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am