Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 23 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հետաքրքիր է

Վերսալ. ֆրանսիական ճարտարապետության մարգարիտը, որում, սակայն, նախագծված չի եղել և ոչ մի զուգարան

23:05, կիրակի, 15 հոկտեմբերի, 2017 թ.
Վերսալ. ֆրանսիական ճարտարապետության մարգարիտը, որում, սակայն, նախագծված չի եղել և ոչ մի զուգարան

Ֆրանսիական ճարտարապետության մարգարիտն՝ «արևի արքա» Լյուդովիկոս 14-րդի վեհաշուք պալատ Վերսալը կառուցվել է, որ ընդգծի սնապարծ արքայի ամբողջ հզորությունը: Բայց, չնայած իր ողջ շքեղությանն, այս մեծ պալատում նախատեսված չի եղել և ոչ մի արտաքնոց:

Մինչ Լյուդովիկոս 14-ի գահակալումը ֆրանսիացի թագավորների նստավայրը եղել է Լուվրը, սակայն «արևի արքան» որոշել է պալատը տեղափոխել Փարիզի արվարձան՝ պատճառ բռնելով իր ունեցած վախը սեփական կյանքի համար: Նա բազմիցս կրկնել է, որ քաղաքական ինտրիգներն իրեն չեն թողնում հանգիստ քնել, և պետք է հեռու մնալ փարիզյան դավադիրներից:

Վերսալ
Վերսալ

Սակայն իրականում պատճառն այլ է եղել: Արքան մի անգամ եղել էր ֆինանսների նախարար Ֆուկեի պալատում, որն առավել շքեղ է եղել, քան իրենը: Նախանձից դրդված՝ նա նույն երեկոյան իր մոտ է կանչել ճարտարապետներ Լու Լեվոյին, Ժյուլ Արդուան-Մանսարին ու զբոսայգիների գծագրող Անդրե Լենոտորին: Նրանց հրահագնվել է կառուցել անլսելի գեղեցկության մի պալատ, որը ցույց կտար Ֆրանսիայի արքայի ողջ հզորությունը: Այսպես է սկսվել Վերսալի պատմությունը: Իսկ վերոնշյալ Ֆուկեն հատուցել է արքայի խոցված ինքնասիրության համար և կալանավորվել նույն՝ 1661 թվականին:

Վերսալ
Վերսալ

Լյուդովիկոս 14-րդը հրահագնել էր պալատը կառուցել առավելագույն որակով ու առավելագույնս արագ, սակայն դա չի հաջողվել: Վերսալ են ուղարկվել հազարավոր, ապա նաև՝ տասնյակ հազարավոր բանվորներ: 30 հազար աշխատավորներին խաղաղ ժամանակներում միացել են նաև զինվորները: Մարդիկ աշխատել են գիշեր ու ցերեկ, մութ ժամերին հաճախակիացել են մահվան ելքով դժբախտ պատահարները: Սկզբում այդ տեղեկությունը թաքցրել են արքայից, բայց երբ նա իմացել է, հրահանգել է առատորեն փոխհատուցել զոհվածների ընտանիքներին:

Վերսալ
Վերսալ

Պալատի կառուցման գումարները վերցվել են գանձարանից, իսկ երբ գումարային հատկացումները նվազել են, արքան հրամայել է, որ ամեն մի պալատական, ում պետք է հարկաբաժին տրամադրվի պալատում, վճարի դրանց կառուցման ծախսերը:

Վերսալ
Վերսալ

Հապճեպ շինարարությունն ու միջոցների սխությունը պատճառ են դարձել, որ բուխարիների մի մասը չաշխատի,պատուհաններին անցքեր մնան, ինչի հետևանքով պալատում միշտ քամի է եղել ու ցուրտ: Սակայն ամենատարօրինակն այն է, որ ճարտարապետները չեն նախագծել և ոչ մի զուգարան: Այդ կարիքների համար թագավորն ու թագուհին շարժական խցիկներ են ունեցել, իսկ պալատականները կարիքները հոգացել են որտեղ պատահի: Վերսալի պատկերասրահներում կարելի է տեսնել աչքից հեռու բազմաթիվ անկյուններ, որոնք այն ժամանակ փակվել են ծանր վարագույրներով և արիստոկրատիայի համար դարձել հանրային զուգարան:

Վերսալ
Վերսալ

Ի դեպ, հենց այդ պատճառով Լյուդովիկոսը հրաման է արձակել, որ բոլոր հյուրերը գան առատորեն օծանլիք ցանած, որը կստվերեր գարշահոտը: Մինչ օրս, ինչպես պնդում են էքսկսուրսավարները, Վերսալի որոշ հատվածներից չի անցել արտաքնոցներին բնորոշ հոտը:

Վերսալ
Վերսալ

Վերսալի շինարարության աշխատանքները շարունակվել են նաև Լյուդովիկոս 14-րդի մահից հետո: 1789 թվականին ֆրանսիական հեղափոխության ժամանակ, սակայն, պալատը անխղճորեն թալանվել է: Բորբոնների՝ իշխանության վերադառնալը բարերար ազդեցություն է ունեցել պալատի ճակատագրի վրա: Այն վերականգնվել ու դարձել է թանգարան:

Վերսալ
Վերսալ
«Արևի արքայի» խորհրդանշանը՝ Վերսալի դարպասներին
«Արևի արքայի» խորհրդանշանը՝ Վերսալի դարպասներին

6266 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am