Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 16 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%
Kentron (desktop)

Միջազգային

Մարմնավաճառը բացահայտել է Լաս Վեգասում ոճրագործություն իրականացնողի այլասերված էությունը

23:05, երկուշաբթի, 09 հոկտեմբերի, 2017 թ.
Մարմնավաճառը բացահայտել է Լաս Վեգասում ոճրագործություն իրականացնողի այլասերված էությունը

Հոկտեմբերի 1-ին Լաս Վեգասում երաժշտական փառատոնի հյուրերի վրա կրակահերթ բացած տղամարդը դաժան ու այլասերված սեքսի սիրահար է եղել: Այս մասին պատմել է այն մարմնավաճառուհին, ում ծառայություններից վերջին ժամանակներում օգտվել է Սթիվեն Փեդոքը: 27-ամյա կինը պատմել է, որ մեծահարուստ տղամարդն իրեն տարել է կազինոներ, որտեղ նա ժամերով խաղացել ու ալկոհոլ է օգտագործել: Այնուհետև վերադառնալիս են եղել հյուրանոցի համար, որտեղ Փեդոքն ագրեսիվ ու դաժան սեռական հարաբերություններ է ունեցել կնոջ հետ: Վերջինը պատմել է, որ Փեդոքը շատ առատաձեռն է եղել, մի անգամ նույնիսկ 8000 դոլար է տվել, դրա համար էլ ինքն այդ ամենը հանդուրժել է: «Նա մութ, այլասերված կողմ ուներ, սակայն ես երբեք չէի կարող անգամ ենթադրել, որ նա կաներ այն, ինչ արեց»,- ասել է մարմնավաճառուհին:

Նա նաև պատմել է, որ Փեդոքն անդադար պարծեցել է, որ իր հայրը եղել է ԱՄՆ-ի 10 ամենաորոնվող հանցագործներից մեկը և ասել է, որ ծնողի հետ իրեն կապում է միայն վատ արյունը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Փեդոքը տասնյակ տարիներ շարունակ զենք կուտակելիս է եղել: Իսկ ոճրագործությունից հետո նա մտադիր է եղել փախչել զենք զինամթերքով ու պայթուցիկ նյութերով լիքը մեքենայով, սակայն դա նրան չի հաջողվել:

Հիշեցնենք, գնդակոծության արդյունքում զոհվ ել է 58, վիրավորվել 500 մարդ:

Աղբյուրը` life.ru
9851 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am