Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ծովից ծով Հայաստանի պատճառով Ադրբեջանում շրջանառությունից հանվել է պատմության 7000 դասագիրք

16:00, երկուշաբթի, 09 հոկտեմբերի, 2017 թ.
Ծովից ծով Հայաստանի պատճառով Ադրբեջանում շրջանառությունից հանվել է պատմության 7000 դասագիրք

Ադրբեջանի հանրակրթական դպրոցների ռուսական հատվածի 10-րդ դասարանի պատմության դասագրքերում տպագրվել է ծովից ծով Հայաստանի քարտեզը:

Ինչպես տեղեկացնում է minval.az-ը, կրթության նախարարությունից հայտնել են, որ դասագրքի ադրբեջանալեզու տարբերակում նման բան չկա, իսկ ռուսալեզու տարբերակում տեխնիկական խնդիր է եղել: Ընդ որում, ըստ ադրբեջանական լրատվամիջոցի՝ ծովից ծով Հայաստան չի եղել, պատմության դասագրքերում դրա հիշատակումը «սխալմունք» է:

Նշվում է, որ ծովից ծով Հայաստանի քարտեզով դասագրքերը վերահրատարակվել են ու փոխանցվել դպրոցներին:
    
     Հայտնի է, որ դասագիրքը հրատարակվել էր 7.000 օրինակով:

13379 | 0
Facebook