Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 20 հոկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Շատին համայնքի ԲԿ-ում փորձել են խլել լրագրողի տեսախցիկը և փակել նրան սենյակում. քր. գործ է հարուցվել

15:45, երկուշաբթի, 09 հոկտեմբերի, 2017 թ.
Շատին համայնքի ԲԿ-ում փորձել են խլել լրագրողի տեսախցիկը և փակել նրան սենյակում. քր. գործ է հարուցվել

«Аrmday.am» լրատվական կայքի լրագրող Փայլակ Ֆահրադյանի օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
     Հոկտեմբերի 7-ին Փ. ֆահրադյանը ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը ժամը 11:00-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի Շատին համայնքի բժշկական կենտրոնում իր լրագրողական մասնագիտական պարտականությունները կատարելու ժամանակ նույն կենտրոնի տնօրեն Զ. Մ-ն, կենտրոնում բժշկուհի աշխատող նրա քույրը, ինչպես նաև Քարագլուխ համայնքի ղեկավար Ա. Ս-ն խոչընդոտել են իր լրագրողական մասնագիտական գործունեությանը՝ փորձել են խլել տեսախցիկը, ինչպես նաև կրիչի պարունակությունը ջնջելու նպատակով շուրջ 9 րոպե իրեն փակել են բժշկական հաստատության սենյակներից մեկում:
     Նկատի ունենալով, որ նախապատրաստվող նյութերում առերևույթ առկա են լրագրողի օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու հատկանիշներ՝ Վայոց Ձորի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով: Փայլակ Ֆահրադյանը ճանաչվել է տուժող:
     Նախաքննություն կատարելու և դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, հայտնում է դատախազությունը:
     Դեպքի վերաբերյալ հայտարարություն է տարածել նաև Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
     «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն անթույլատրելի է համարում «ArmDay.am լրատվական կայքի լրագրող Փայլակ Ֆահրադյանի լրագրողական գործունեությունը խոչընդոտելը: Այդպիսի արարք կատարած ցանկացած անձ ենթակա է պատասխանատվության:
     Լրագրողի հրապարակած տեղեկության համաձայն՝ Վայոց ձորի մարզի Շատին համայնքի բժշկական կենտրոնի տնօրեն Զոյա Մարտիրոսյանին դուր չեն եկել իր հարցերը, և Զոյա Մարտիրոսյանը, նրա քույրն ու փեսան՝ Վայոց ձորի մարզի Քարագլուխ համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը, փորձել են խլել լրագրողի տեսախցիկն ու նրան փակել են սենյակում՝ պահանջելով ջնջել կրիչի պարունակությունը։ Լրագրողը հանցագործության մասին հաղորդում է տվել ոստիկանություն։
     Լրագրողի գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ տեղեկությունների հիման վրա Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ՝ սեփական նախաձեռնությամբ՝ իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված միջոցների ընթացքի և արդյունքի վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար»։

1782 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
ombudsman
ombudsman 21:27, 09.10.2017
էդ քարագլխում ապրող կավագլուխ բժիշկներն ու իրենց պաշտպանողը հաստատ չորագլուխ են