Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ը զենք է մատակարարում ԴԱԻՇ-ին. Աֆղանստանի նախկին նախագահ

15:10, երկուշաբթի, 09 հոկտեմբերի, 2017 թ.
ԱՄՆ-ը զենք է մատակարարում ԴԱԻՇ-ին. Աֆղանստանի նախկին նախագահ
     Աֆղանստանի նախկին նախագահ Համիդ Քարզայը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կապեր ունի ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման հետ: Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ին ասել է Քարզայը, ով արդեն 10 տարի ԱՄՆ-ի կոալիցիայի աջակցությամբ ղեկավարում է պատերազմող երկիրը: Նա ԴԱԻՇ-ն ԱՄՆ-ի գործիք է անվանել:
     «Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը ռումբ նետեց Աֆղանստանի վրա, դա չչեզոքացրեց ԴԱԻՇ-ին»,- ասել է Քարզայը: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի բանակի ուղղաթիռներն ու բազաներն օգտագործվել են ահաբեկիչներին օգնություն ցուցաբերելու համար: «Ես տարբերություն չեմ դնում ԴԱԻՇ-ի և Ամերիկայի միջև»,- ասել է Աֆղանստանի նախկին նախագահը՝ հերքելով «Թալիբան»-ի հետ Մոսկվայի կապերը:
     Ավելի վաղ Քարզայը Russia Today-ի հետ զրույցում ասել էր, որ ԴԱԻՇ-ը հայտնվեց Աֆղանստանում վերջին 3-4 տարում՝ ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունների և զինվորականների վերահսկողության ներքո:
7186 | 0
Facebook