Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 20 հոկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Համացանց

«Սյունիքի մարզպետն ապացուցեց, որ չի պատրաստվում հետ մնալ հանրապետական մյուս պաշտոնյաներից». Տիրայր Ղահրամանյանը՝ Կապանի մարզադաշտի մասին

12:40, երկուշաբթի, 09 հոկտեմբերի, 2017 թ.
«Սյունիքի մարզպետն ապացուցեց, որ չի պատրաստվում հետ մնալ հանրապետական մյուս պաշտոնյաներից». Տիրայր Ղահրամանյանը՝ Կապանի մարզադաշտի մասին
     Շուրջ մեկ տարի է ինչ կապանցի ֆուտբոլասերները զրկվել են Գանձասար-Կապան ֆուտբոլային ակումբի խաղերը դիտելուց։Վահե Հակոբյանը Սյունիքի մարզպետ նշանակվելուց հետո հայտարարեց, որ որակազրկված է խաղադաշտը, քանի որ խոտածածկը ու տրիբունան չի համապատասխանում եվրոպական նորմերին և թիմը տարավ Երևան։Քաղաքում սկսվեցին խոսակցությունները, առ այն, որ այդ կերպ մարզպետը փորձում է խլել մարզադաշտը և միլիոնավոր դոլարներով այն վաճառել Քաջարանի կոմբինատին, որի տնօրենի առաջին տեղակալն է հանդիսանում։Սակայն Վահե Հակոբյանը հերքեց լուրը հայտարարելով, որ մարզադաշտի տնօրենն է մեղավոր, որովհետև չի ուզում, որ մարզադաշտը վերանորոգենք ու թանկ վարձավճար է առաջարկում։Բայց այստեղ էլ մարզպետի բախտը չբերեց, քանի որ մարզադաշտի տնօրենը տեսախցիկի առաջ հայտարարեց, որ միշտ էլ պատրաստ է միասին վերակառուցել մարզադաշտը, իսկ վարձավճարի առումով ասաց, որ համաձայն է նույնիսկ առաջիկա ժամանակները անվճար խաղադաշտը տրամադրել։Եվ այստեղ է, որ մարզպետը ցայտնոտի մեջ ընկնելով հայտարարեց, որ աշնանը թիմը նորից կբերի Կապան։Նոր մրցաշրջանը արդեն մեկ ամսից ավել է ինչ սկսվել է, բայց մարզպետից նորություն չկա:Մարզպետը իր այդ արարքով ապացուցեց, որ չի պատրաստվում հետ մնալ մյուս հանրապետական պաշտոնյաներից։Իսկ մեզ մնում է միայն ժողովրդի հետ միասին ստիպել վերջինիս կատարել կապանցու արդարացի պահանջը։
4247 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am