Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 16 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Չկան մշտական թշնամիներ ու բարեկամներ». Բաղդասարյանի արձագանքը՝ Փաշինյանի հայտարարությանը

12:05, երկուշաբթի, 09 հոկտեմբերի, 2017 թ.
«Չկան մշտական թշնամիներ ու բարեկամներ». Բաղդասարյանի արձագանքը՝ Փաշինյանի հայտարարությանը
     Որտե՞ղ է տեսնում իրեն Սերժ Սարգսյանը 6 ամիս հետո՝ լրագրողների հարցին ի պատասխան ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասել է. «Թեման կարծես փակել էինք. Սերժ Սարգսյանը մինչև 2018-ի ապրիլ ՀՀ նախագահն է, ու մենք որևէ քննարկում չենք ունենցել՝ ինչ պետք է կատարվի դրանից հետո: Կգա ժամանակը, բոլորը կիմանան: Զինվեք համբերությամբ»:
     Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանն, ըստ որի՝ «երբ Սերժ Սարգսյանը Գեղամյանին դատարկ դհոլ էր անվանում, էդ ժամանակ կոռեկտությունը մոդա չէ՞ր», ՀՀԿ-ական պատգամավորն ասել է. «Եթե անցնենք անցյալի գիրկը, կարող ենք նաև օրինակներ բերել կարկառուն ընդդիմադիր գործիչների մասով, ովքեր իշխանությանն անընդհատ գովերգում էին ու այսօր դարձել են արմատական ընդդիմություն: Չկան մշտական թշնամիներ ու չկան մշտական բարեկամներ: Որևէ մեկը չգիտի՝ 1-2 տարի քաղաքական որ գծում կհայտնվի»:
1182 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am