Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Թրամփը Երրորդ համաշխարհային պատերազմ է հրահրում». ամերիկացի սենատոր

10:30, երկուշաբթի, 09 հոկտեմբերի, 2017 թ.
«Թրամփը Երրորդ համաշխարհային պատերազմ է հրահրում». ամերիկացի սենատոր

Ամերիկացի հանրապետական սենատոր, միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Բոբ Քորքերը New York Times-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, այլ պետությունների սպառնալով, երկիրը դնում է «Երրորդ համաշխարհային պատերազմի ուղու վրա»:
     Սենատորի կարծիքով՝ Թրամփն Սպիտակ տանն իր պաշտոնն ընկալում է իբրև ռեալիթի շոու: «Նա անհանգստացնում է ինձ, նա կանհանգստացներ բոլոր նրանց, ովքեր անատարբեր չեն մեր ազգի հանդեպ»,- նշել է Քորքերը:

Սենատորը հայտարարել է նաև, որ Սպիտակ տան ղեկավարը Twitter-ում արած իր գրառումներով բազմիցս վնասել է ԱՄՆ դիվանագիտական ջանքերը:
     Աղբյուրը մանրամասնում է, որ ամեն ինչ սկսվել է կիրակի, երբ Թրամփը Twitter-ում Քորքերին ուղղված գրառում է արել ու նրան մեղադրել բավականաչափ քաջություն չունենալու և 2018թ. կայանալիք միջանկյալ ընտրություններում չառաջադրվելու համար:

Քորքերը Թրամփի թիմի առանցքային խաղացողներից է ու միայն նրա աջակցության շնորհիվ գործող նախագահը կկարողանա իրականացնել վիճահարույց հարկային բարեփոխումը, ինչպես նաև Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագրի չեղարկումը:

Դրան ի պատասխան սենատորը նշել է, որ «Սպիտակ տունը վերածվել է իսկական մանկապարտեզի»:

8505 | 0
Facebook