Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիան դադարեցրել է ԱՄՆ քաղաքացիներին վիզաների տրամադրումը

10:10, երկուշաբթի, 09 հոկտեմբերի, 2017 թ.
Թուրքիան դադարեցրել է ԱՄՆ քաղաքացիներին վիզաների տրամադրումը

Թուրքիայի կառավարությունը հայելային պատասխան է տվել ԱՄՆ որոշմանը, որով դադարեցվում է ոչ միգրացիոն վիզաների տրամադրումը թուրքական դիվանագիտական առաքելություններին:
     «Վերջին իրադարձությունները Թուրքիայի իշխանություններին ստիպեցին վերանայել ԱՄՆ կառավարության պարտավորությունները՝ կապված թուրքական դիվանագիտական առաքելությունների անվտանգության ապահովման հետ: Մեր դեսպանատունն ու հյուպատոսությունը դադարեցրել են ոչ միգրացիոն վիզաների տրամադրման գործընքացը՝ դիտարկման ընթացքում այցելուների թիվը կրճատելու նպատակով»,- ասվում է ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ:
     Նշենք, որ ավելի վաղ Միացյալ Նահանգներն էր դադարեցրել Թուրքիայի քաղաքացիներին վիզաների տրամադրումը: Տեղեկատվության համաձայն՝ պատճառը Թուրքիայում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության աշխատակցի կալանավորումն է: Խոսքը Մաթին Թոփուզի մասին է, ով կալանավորվել է Ֆեթուլահ Գյուլենի հետ կապ ունենալու մեղադրանքով:

17661 | 0
Facebook