Խնդրում ենք սպասել...

Հարցումներ

Դպրոցների մեծ մասում ծնողներից որպես ֆոնդի գումար հավաքում են ավելի քան 500 դրամ. ինչ են ցույց տալիս մոտավոր հաշվարկները

21:05, կիրակի, 08 հոկտեմբերի, 2017 թ.
Դպրոցների մեծ մասում ծնողներից որպես ֆոնդի գումար հավաքում են ավելի քան 500 դրամ. ինչ են ցույց տալիս մոտավոր հաշվարկները

MAMUL.am-ի անցկացրած հարցումները ցույց են տվել, որ դպրոցահասակ երեխաներ ունեցող օգտատերերի 61%-ին դպրոցում պարտադրում են հավաքել ֆոնդի գումար: Իսկ 55% դեպքերում այդ գումարը կազմում է 500 դրամից ավելի: 20% դեպքերում հավաքվում է 500, 19% դեպքերում՝ 200 դրամ: 6%-ը հավաքում է 300 դրամ:

Այսպիսով, եթե դիտարկենք Երևանի միջին աշակերտաքանակ ունեցող դպրոցն, ապա 500 դրամ հավաքելու դեպքում 30 աշակերտ ունեցող ամեն մի դասարանն ամսական հավաքում է մոտ 15 հազար դրամ, որն ուսումնական տարվա կտրվածքով հավասարվում է մոտ 135 հազար դրամի: Երևանյան դպրոցները միջինում ունեն 4-ական դասարաններ, ուստի 9 դասարան ունեցող դպրոցը մոտավոր հաշվարկներով տարեկան որպես ֆոնդի գումար ծնողներից հավաքում է մոտավորապես 4.860.000 դրամ:

13641 | 6
Facebook