Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բարսելոնում բազմահազարանոց ցույց է՝ ի պաշտպանություն Իսպանիայի միասնության

16:10, կիրակի, 08 հոկտեմբերի, 2017 թ.
Բարսելոնում բազմահազարանոց ցույց է՝ ի պաշտպանություն Իսպանիայի միասնության

Բարսելոնի կենտրոնում 1000-ավար ցուցարարներ են հավաքվել, ովքեր դեմ են Կատալոնիայի՝ Իսպանիայից անջատմանը:
     Իսպանիայի, Կատալոնիայի և Եվրոմիության դրոշները ծածկել են Ուկինաինա հրապարակը: Այնտեղից մարդիկ կենտրոնական փողոցներով շարժվում են դեպի Մարկիզա Արգենտերա փողոց, որտեղ գրող, Նոբելյան մրցանակակիր Մարիո Վարգաս Լյոսան և Եվորխորհրդարանի նախկին նախագահ Ժազել Բորրելը մանիֆեստ կկարդան:
     Ցույցն անց է կացվում «Բավակա՛ն է, ողջամի՛տ եղեք» կարգախոսի ներքո:
     «Բանտարկեք Պուչդեմոնին», «Ես իսպանացի եմ», «Կեցցե Իսպանիան, կեցցե Կատալոնիան»,- վանկարկում են երթի մասնակիցները:
     Ցույցի կազմակերպիչը «Կատալոնական քաղաքային հանրություն» կազմակերպությունն է, որին աջակցում է ևս 50 կազմակերպություն, նաև քաղաքական որոշ կուսակցություններ:

9167 | 0
Facebook