Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Toshiba-ն լուծել է Էլեկտրամոբիլների գլխավոր խնդիրը

12:15, կիրակի, 08 հոկտեմբերի, 2017 թ.
Toshiba-ն լուծել է Էլեկտրամոբիլների գլխավոր խնդիրը

Էլեկտրամոբիլներն էկոլոգիապես մաքուր են, խնայող, դրանց վերանորոգումը բարդ չէ, սակայն դրանք ունեն մեկ զգալի թերություն՝ լիցքավորվում են առավել երկար, քան ներքին այրման շարժիչով ավտոմեքենաները: Սակայն Toshiba-ն լուծել է այդ խնդիրը՝ ներկայացնելով նոր սերնդի լիթիում-իոնային մարտկոցը:

Դրանք լիցքավորվում են ավելի արագ, քան վարորդը կհասցնի մի գավաթ սուրճ խմել, իսկ 6 րոպեի լիցքավորումը կբավարարի 320 կմ ընթացքին: Տեխնոլոգիայի գաղտնիքը կայանում է անոդի փոխարեն նոր նյութի կիրառումը: Նիոբիի և տիտանի օքսիդների խառնուրդը կրկնակի հզորություն ունի, քան ավանդական լիթիում-իոնային մարտկոցների բաղադրատարրերը:
     Toshiba-ն իրականացրել է 50 Աժ հզորությամբ մարտկոցի փորձարկումների մի ամբողջ շարք: Փորձարկումները ցույց են տվել, որ մարտկոցը հիանալի դիմանում է նաև ցածր ջերկմաստիճանում, իսկ արագ լիցքավորումը չի անդրադառնում անվտանգության վրա: Լիցքավորման-լիցքաթափման 50000 փորձից հետո մարտկոցը պահպանում է նախնական հզորության 90%-ը: Մարտկոցն ամբողջությամբ լիցքավորել կարելի անգամ -30 աստիճան Ցելսիուսի պայմաններում:
     Toshiba-ն խոստանում է նոր մարտկոցներն արտադրության մեջ դնել 2019-ին: Գները դեռ հայտնի չեն:

5893 | 0
Facebook