Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 19 հուլիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Համացանց

«Որքան էլ Թուրքիան հայտարարի, որ տնտեսական շրջափակման մեջ կպահի Քրդստանին, փաստը մնում է փաստ, որ հենց Թուրքիան է հայտնվելու շրջափակման մեջ». Կարեն Հովհաննիսյան

10:30, կիրակի, 08 հոկտեմբերի, 2017 թ.
«Որքան էլ Թուրքիան հայտարարի, որ տնտեսական շրջափակման մեջ կպահի Քրդստանին, փաստը մնում է փաստ, որ հենց Թուրքիան է հայտնվելու շրջափակման մեջ». Կարեն Հովհաննիսյան
     Որքան էլ Թուրքիան հայտարարի, որ տնտեսական շրջափակման մեջ կպահի Քրդստանին, փաստը մնում է փաստ, որ հենց Թուրքիան է հայտնվելու շրջափակման մեջ: Սիրիայի հետ չունի ոչ մի տեսակի ապրանքաշրջանառություն, չնայած այն բանին, որ սահմանը բաց է, Իրանի հետ սահմանափակ քանակով ապրանքաշրջանառություն է, Հայաստանի հետ սահմանը փակ է: Իսկ եթե Քրդստանի հետ էլ սահմանը փակի, ապա Թուրքիայի հարավ-արևելյան, արևելյան, հարավային նահանգները կընկնեն տնտեսական հարվածի տակ: Թուրքիան շատ լավ գիտակցում է այս ամնեը, նա նույնիսկ վախենում է, որ կարող է Քրդստանը փակի սահմանը, դրա համար էլ այսօր Թուրքիան ձեռնամուխ է եղել Սիրիայի տարածքով դեպի Իրաք իրեն ճանապարհ բացելու գործընթացին: Տարիներ առաջ , երբ Երևանում և Անկարայում քննարկվում էր Հայաստան-Թուրքիա սահմանի բացման հարցը, Թուրքիայի արևելյան նահանգների բնակիչները խանդավառությամբ էին լցված, նրանք տիպիկ բնութագրում էին սահմանի բացումն իրենց համար՝ այն մեր փրկությունն է: Այնպես, որ եթե Թուրքիան Սիրիայում ևս ձախողվի, հայացքը կուղղի դեպի Երևան...
| | |
4377 | 1