Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 11 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

«Վաղը կողմերի համար հեղինակության խաղ է լինելու». Արթուր Պետրոսյան

23:00, շաբաթ, 07 հոկտեմբերի, 2017 թ.
«Վաղը կողմերի համար հեղինակության խաղ է լինելու». Արթուր Պետրոսյան

Հոկտեմբերի 7-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի «Աստանա Արենա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի նախախաղային մամուլի ասուլիսը:

- Ի՞նչ վնասվածք է ստացել Դավիթ Մանոյանը և ինչպիսի՞ վիճակում են հավաքականի հետ Ղազախստան ժամանած Մարկոս Պիզելլին և Գագիկ Դաղբաշյանը:

- Մանոյանը, իրոք, վնասվածք է ստացել, վաղը կմեկնի Կիպրոս, և պարզ կդառնա վնասվածքի լրջությունը, իսկ ինչ վերաբերում է Մարկոսին և Դաղբաշյանին, նրանք երկուսն էլ առողջ են, և եթե ամեն ինչ նորմալ լինի, վաղը կկարողանան դուրս գալ խաղադաշտ:

- Երևի թե գիտեք, որ Ղազախստանի ընտրանին առաջիկա հանդիպմանը մոտենում է կորուստներով: Դա ինչ-որ առավելություն տալի՞ս է Հայաստանի հավաքականին:

- Գիտեմ, որ Ղազախստանի ընտրանու 3 ֆուտբոլիստներ բաց են թողնելու առաջիկա հանդիպումը և գիտեմ, որ Իսլամխանն ու Լոգվինենկոն մասնակցելու են խաղին: Չեմ կարծում, որ դա ինչ-որ կերպ կազդի խաղի վրա: Ղազախստանի համար սա վերջին տնային հանդիպումն է, և նրանք պետք է տրամադրված լինեն հաղթանակի: Կարծում եմ, որ սա կողմերի համար հեղինակության խաղ է: Սպասում եմ, որ հանդիպումը լարված է լինելու:

-Երևանում կայացած Հայաստան-Ղազախստան հանդիպման ժամանակ Հենրիխ Մխիթարյանի անհատական գործողությունները որոշիչ եղան: Նրա մասնակցությունը Հայաստանի հավաքականին ֆավորի՞տ է դարձնում առաջիկա խաղում:

- Չեմ կարծում, թե Երևանում կայացած խաղի արդյունքը կախված էր միայն Մխիթարյանի գործողություններից: Ֆուտբոլը թիմային խաղ է և եթե թիմակիցները նրան չօգնեին, ապա այդ հաղթանակը չէր լինի: Ամեն դեպքում, Հենրիխ Մխիթարյանը պրոֆեսիոնալ է և իսկական ավագ: Նա միշտ ցանկանում է օգնել թիմին: Դա հարյուր տոկոսով այդպես է:

-Երևանյան խաղում Ղազախստանի հավաքականի ստացած կարմր քարտը որքանո՞վ էր որոշիչ վերջնական հաշվի ձևավորման հարցում:

- Մենք առաջին խաղակեսում առավելություն ունեինք, իսկ երկրորդ խաղակեսի սկզբում մի փոքր առավելություն ունեին ղազախները: Ինձ թվում է, որ իրենց մոտ կարմիր քարտից հետո ինչ-որ մի բան կոտրվեց, իսկ մեր վստահությունն ավելացավ:

- Ինչպիսի՞ հոգեբանական աշխատանք է տարվել լեհերից 6 գնդակ բաց թողած Գրիգոր Մելիքսեթյանի և պաշտպան Տարոն Ոսկանյանի հետ: Փորձարկումներ կլինե՞ն:

- Փորձարկումներ չեն լինի: Որոշ ֆուտբոլիստներ, որոնք մեզ հետ ժամանել են Ղազախստան, խաղալու հնարավորություն կստանան: Ինչ վերաբերում է Ձեր նշած ֆուտբոլիստներին, ապա միայն նրանք չեն, որ սխալվել են: Մենք խոսակցություն ենք ունեցել այդ թեմայով: Բոլորն էլ հասկանում են, որ այսպիսի ցավալի պարտությունը հեշտ չէ մոռանալ, բայց վստահ եմ, որ տղաները կփորձեն:

- Կարելի՞ է ասել, որ դարպասապահի հարցն ամենացավալի խնդիրն է Հայաստանի ընտրանու համար՝ հաշվի առնելով, որ Ռոման Բերեզովսկուց հետո ընտրանին դեռ չի գտել նրա արժանի փոխարինողին:

- Ինձ համար դժվար է պատասխանել այս հարցին: Բոլորն էլ գիտեն, որ այդ գծում մենք խնդիր ունենք: Հուսով եմ, որ այն դարպասապահները, որոնք հանդես են գալիս հավաքականի կազմում, պարզապես փորձի պակաս ունեն: Նրանք կառաջադիմեն քայլ առ քայլ: Այլ տարբերակներ չունենք:

- Գրիգոր Մելիքսեթյանը կմասնակցի՞ վաղվա խաղին:

- Այսպիսի ծանր խաղից հետո չեմ կարծում, որ ճիշտ կլինի նրան խաղադաշտ դուրս բերել:

- Ժոզե Մոուրինյուն խնդրե՞լ է Ձեզ խնայել Հենրիխ Մխիթարյանին՝ հաշվի առնելով այն փաստը, որ արհեստական խաղադաշտի վրա խաղալը բավականին մեծ ռիսկ է ֆուտբոլիստի համար:

- Անկեղծ ասած` ոչ: Հենրիխը նույնպես չի խնդրել: Նա պատրաստ է խաղին:

- Վերջին տարիներին Հայաստանի և Ղազախստանի ընտրանիները այդքան էլ լավ ելույթներ չեն ունենում ընտրական փուլերում: Այդպիսի խնդիր նկատվում է նաև ԱՊՀ այլ երկրներում: Դա մեր ընդհանո՞ւր խնդիրն է:

- Հնարավոր է` խնդիր կա մտածելակերպի մեջ: Մենք անհամբեր ենք: Կարծում ենք, որ հաջողությունը կլինի այսօր կամ վաղը: Մենք չենք կարողանում երկարատև ծրագիր ստեղծել և տարիների ընթացքում հետևել այդ ծրագրին: Կա այսպիսի հոգեբանություն. 1000 դոլարի ներդրում ես անում և սպասում ես, որ վաղը կստանաս 3 հազարը: Ինձ թվում է` բոլորս էլ ունենք այդ խնդիրը: Ես աշխատել եմ արտասահմանում, այնտեղ աճել եմ որպես մարզիչ: Նրանք ծրագիր ունեին և հետևում էին դրան շուրջ 10 տարի: Մեր երկրներում երիտասարդական ֆուտբոլում մարզիչն արդյունք չի տալիս և նրան 3 խաղ հետո հեռացնում են: Անհաջողություններից հետո փոխում են բոլորին, և ինձ թվում է, որ մեր երկրներում կա ընդհանուր խնդիր:

- Պարոն Պետրոսյան, Լեհաստանի հավաքականի հետ խաղում Դուք բավականին հարձակողական կազմ էիք ընտրել, հնարավո՞ր է, որ վաղվա խաղում ևս այդպիսի կազմ ընտրեք:

- Ճիշտն ասած՝ լավ կյանքից չէր, որ այդպիսի կազմ էինք ընտրել, մենք խնդիրներ ունեինք պաշտպանությունում: Հաստատ կարող եմ ասել որ վաղը փոփոխություններ կլինեն և կփորձենք վաղը բալանս գտնել հարձակման և պաշտպանության միջև:

2037 | 2
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
hay matik.......martkn asttso
hay matik.......martkn asttso 23:19, 07.10.2017
To du inch gites hexinakutsyunn inch a
Duq vor inqnasirutsyun unrnaiq hrazharakan ktaiq
hay matik.......martkn asttso
hay matik.......martkn asttso 23:22, 07.10.2017
Bayts de jhud eq aneres ..... demqnerid qaqum en
Kremi tex oktagortsum eq