Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 15 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Համացանց

«Ինչ-որ մեկը ղեկը աջից ձախ փոխելու բիզնես է ուզում դնել, կամ արդեն դրել է». Կարեն Քոչարյան

17:25, շաբաթ, 07 հոկտեմբերի, 2017 թ.
«Ինչ-որ մեկը ղեկը աջից ձախ փոխելու բիզնես է ուզում դնել, կամ արդեն դրել է». Կարեն Քոչարյան
     «Համացանցում և մամուլում մեծ աղմուկ է բարձրացել աջակողմյան ղեկերով մեքենաների արգելելու լուրը: Սկսենք նրանից, որ նման մեքենաները պետք էր արգելել ի սկզբանե: Բայց... քանի որ դա չի արվել, և տասնյակ հազարավոր (եթե ոչ հարյուր հազար) մեքենաներ են ներկրվել Հայաստան, մաքսազերծվել և գրանցվել են, ուրեմն այսօր արգելել դրանք շահագործելը ես կդիտարկեմ որպես հերթական պետական ռեկետ: Ուրեմն ինչ-որ մեկը ղեկը աջից ձախ փոխելու բիզնես է ուզում դնել, կամ արդեն դրել է: Այլ հարց է, եթե այս պահից սկսած արգելվի աջ ղեկով մեքենաների ներկրումը Հայաստան, բայց արդեն նեկրված և շահագործվող մեքենաներին դեռ երկար ժամանակ թույլատրվի շարունակել շահագործել ( օրինակ 10 տարի): Դա անձամբ ես կողջունեմ: Հակառակ պարագայում կմտածեմ, որ պետությունը կրկնակի անգամ «քցում է» իր քաղաքացիներին` առաջին անգամ մաքսի տեսքով, երկրորդ անգամ` ղեկը աջից ձախ փոխելու:
     Հ.Գ. Իմ ավտոմեքենան ձախ ղեկ է, երբեք աջ ղեկով մեքենա չեմ ունել, միշտ դեմ եմ եղել աջ ղեկով մեքենաների շահագործմանը Հայաստանում»,- «Ֆեյսբուք»-ում գրել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։
4941 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am