Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 11 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

Հայաստանի ազգային հավաքականն արդեն Աստանայում է

17:05, շաբաթ, 07 հոկտեմբերի, 2017 թ.
Հայաստանի ազգային հավաքականն արդեն Աստանայում է

Հոկտեմբերի 7-ին Երևանի ժամանակով 13:30-ին Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը ժամանել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանա: Հոկտեմբերի 7-ին՝ տեղական ժամանակով 20:00-ին (Երևանի ժամանակով՝ 18:00), «Աստանա Արենա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կկայանա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի նախախաղային մամուլի ասուլիսը: Նույն օրը՝ ժամը 20:30-ին (Երևանի ժամանակով՝ 18:30-ին), «Աստանա Արենա» մարզադաշտում կկայանա Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը, որի առաջին 15 րոպեները բաց կլինեն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար: Հոկտեմբերի 8-ին՝ Երևանի ժամանակով 20:00-ին, Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի «Աստանա Արենա» մարզադաշտում, կկայանա աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Ղազախստան-Հայաստան հանդիպումը: Անմիջապես հանդիպումից հետո Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը կվերադառնան Հայաստան:

1814 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am