Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 23 հոկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Սյուզան Մարգարյանը՝ թոռնիկների հուզիչ շնորհավորանքի և ծննդյան տարեդարձը չնշելու մասին

16:05, շաբաթ, 07 հոկտեմբերի, 2017 թ.
Սյուզան Մարգարյանը՝ թոռնիկների հուզիչ շնորհավորանքի և ծննդյան տարեդարձը չնշելու մասին
     ՀՀ վաստակավոր երգչուհի Սյուզան Մարգարյանը երեկ՝ հոկտեմբերի 6-ին, նշում էր ծննդյան 56-ամյակը: MAMUL.am լրատվականի թղթակցի հետ զրույցում երգչուհին պատմել է ամուսնու՝ դերասան Հրաչյա Հարությունյանի անակնկալի, Սիրուշոյի և թոռնիկների շնորհավորանքի, ինչպես նաև ստեղծագործական նորությունների մասին:
     «Առաջինն ամուսինս ինձ ժամը 00:00-ին անակնկալ մատուցեց՝ շնորհավորեց նվերներով, հետո սկսվեցին զանգերը: Քանի որ բալիկներս այստեղ չեն, Սիրուշոն զանգահարեց, փեսաս շնորհավորեց, թոռնիկներս վիդեոուղերձով շնորհավորեցին: Շատ հուզվեցի, շատ ուրախացա, հրաշալի երեկո ստացվեց»:
Սյուզան Մարգարյանը՝ թոռնիկների հուզիչ շնորհավորանքի և ծննդյան տարեդարձը չնշելու մասին
Սյուզան Մարգարյանը՝ թոռնիկների հուզիչ շնորհավորանքի և ծննդյան տարեդարձը չնշելու մասին

     Սիրուշոյի և թոռնիկների երկրում չլինելու պատճառով Սյուզան Մարգարյանը ծննդյան տարեդարձի խնջույք չի կազմակերպել, փոխարենը երեկոն անցկացրել է ամուսնու հետ իրենց ամառանոցում: Ընտանեկան հավաքույթ կլինի, երբ երեխաները վերադառնան: «Ծննդյան օր չենք նշի, իրենց գալն արդեն մեծ ուրախություն է: Ըստ մեր ընտանեկան սովորույթների՝ կհավաքվենք, միասին կճաշենք, ինչպես անում ենք հաճախ: Այս տարի ցանկություն չեմ ունեցել որևէ բան կազմակերպելու: Քանի որ զանգերը շատ են լինում, շատ-շատ շնորհավորանքներ եմ ստանում, երևի թե ամենալավ ծննդյան օրն է լինում»:
     Հետհայացք գցելով անցած տարիներին՝ երգչուհին ընդգծում է. «Ես համարում եմ, որ աշխատանքային առումով շատ թանկ է բեմը, շատ անհասկանալի կապով կապված եմ իմ մասնագիտությանը, բայց միևնույն է՝ ինձ համար ընտանեկան այս ձեռքբերումն, ինչ-որ ունեմ այսօր, որևէ բանի հետ չեմ կարող համեմատել: Ամենաթանկն իմ զավակներն են, ամբողջ սրտով և էությամբ ես այսօր իրենցով եմ ուրախանում: Աշխատանքային առումով ստացվում է այնպես, որ ուղղակի հաճույքի պահեր են դրանք լինում»:
     Շարունակելով ընտանեկան թեման, երգչուհուց հետաքրքրվեցինք, թե ինչ նախասիրություններ ունեն Սիրուշոյի որդիները: Նրանց մեջ երաժշտակա՞ն, թե՞ դերասանական տաղանդն է ավելի նկատելի: «Շատ վաղ է խոսել այդ մասին, կարող եմ միայն ասել, որ Ռոբերտը չափազանց խելացի է, շատ ուժեղ հիշողություն ունի և շատ աշխույժ է: Շատ ավելի մեծ տարիքի համապատասխան տրամաբանություն ունի, երաժշտական տվյալներ չեմ տեսնում: Իսկ փոքրիկն աննկարագրելի համով բալիկ է: Նա դեռ չի խոսում, որևէ բան չեմ կարող ասել: Կարևորն ինձ համար իրենք առողջ բալիկներ լինեն»:
Սյուզան Մարգարյանը՝ թոռնիկների հուզիչ շնորհավորանքի և ծննդյան տարեդարձը չնշելու մասին
Սյուզան Մարգարյանը՝ թոռնիկների հուզիչ շնորհավորանքի և ծննդյան տարեդարձը չնշելու մասին

     Սյուզան Մարգարյանը չբացելով փակագծերը նշեց, որ շուտով հանդես կգա ստեղծագործական նորություններով:
15085 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am