Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԶԼՄ-ները հայտնել են Թրամփ-Թիլերսոն կոնֆլիկտի պատճառների մասին

16:35, շաբաթ, 07 հոկտեմբերի, 2017 թ.
ԶԼՄ-ները հայտնել են Թրամփ-Թիլերսոն կոնֆլիկտի պատճառների մասին
     Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, Սպիտակ տանը «ռակիրովկա» է սպասվում. ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին կարող է փոխարինել ԿՀՎ ղեկավար Մայք Փոմփեոն: Ըստ աղբյուրներին՝ պատճառը Թիլսերսոնի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև կոնֆլիկտն է:
     Խոսակցությունների համաձայն՝ Թրամփին զայրացրել է այն, որ Լաս Վեգասի զանգվածային սպանությունից հետո ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում է եղել ոչ թե ինքը, այլ Թիլերսոնը, ում դեմքը «չի իջել էկրաններից»:
     Կոնֆլիկտի մեկ այլ առիթ է դարձել այն, որ Թիլերսոնը նույնիսկ չի փորձել կոծկել սկանդալը, որն ակտիվորեն քննարկում էր NBC News հեռուստաալիքը՝ կապված այն բանի հետ, որ Պենտագոն Թրամփի այցից հետո իբր պետքարտուղարն ԱՄՆ նախագահին «հիմար» է անվանել:
     Միևնույն ժամանակ, հաստատվում է, որ Թիլերսոնն արդեն մտադրված է հրաժարական տալ:
5446 | 2
Facebook