Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բաղդադը Թուրքիային և Իրանին կոչ է արել փակել Իրաքյան Քուրդիստանի հետ սահմանը

18:10, շաբաթ, 07 հոկտեմբերի, 2017 թ.
Բաղդադը Թուրքիային և Իրանին կոչ է արել փակել Իրաքյան Քուրդիստանի հետ սահմանը
     Իրաքի ԱԳՆ-ն դիմել է Թուրքիայի և Իրանի իշխանություններին՝ կոչ անելով փակել Իրաքյան Քուրդիստանի հետ սահմանը, փոխանցում է Anadolu-ն: Իրաքի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Ահմեդ Մահջուբի խոսքով՝ Իրաքի ԱԳՆ-ն պաշտոնական ուղերձ է հղել Թուրքիային և Իրանին, որում պահանջում է փակել քրդական ինքնավարության հետ սահմանն ու սահմանափակել նավթային առևտրային օպերացիաները:
     Ուղերձում ասվում է, որ Իրաքի կառավարությունը համագործակցում է Թուրքիայի և Իրանի հետ՝ բարիդրացիական սկզբունքների, համատեղ սպառնալիքների դեմ պայքարի և երկկողմ հարաբերությունների ամրապնդման նպատակով Իրաքի սուվերենության հարգման շրջանակներում:
     Հիշեցնենք, որ Իրաքյան Քուրդիստանում անկախության մասին հանրաքվեի կայացավ, որի ժամանակ անկախությանը կողմ քվեարկեց ընտրողների 92,7%-ը:
5553 | 0
Facebook