Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Facebook-ը ՌԴ-ին հանել է ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին ռուսական միջամտության մասին զեկույցից

18:25, ուրբաթ, 06 հոկտեմբերի, 2017 թ.
Facebook-ը ՌԴ-ին հանել է ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին ռուսական միջամտության մասին զեկույցից

Facebook սոցցանցի աշխատակիցները բացառել են Ռուսաստանին 2016թ. ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին ռուսական միջամտության մասին ապրիլյան զեկույցից, գրում է The Wall Street Journal-ը:
     Նշվում է, որ ընկերությունը վստահ չի եղել այդ տեղեկատվության ճշգրիտ լինելու մեջ:
     «Այն պահին, երբ մենք հրապարակում էինք այդ զեկույցը, մենք հստակ չգիտեինք, թե ով է կանգնած այդ գործողությունների հետևում, որոնց մասին ասվում էր, և մենք չէինք ցանկանում դա վերագրել կողմերից մեկին»,- պարբերականը մեջբերում է իր աղբյուրի խոսքը: Պարբերականի տեղեկություններով՝ Facebook սոցցանցի աշխատակիցները, որոնք կազմել էին այդ զեկույցը, և որը կարող էր ինչ-որ կերպ ազդել ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների վրա, օգտագործել են «չարագործներ» բառն ու զեկույցում չեն հիշատակել Ռուսաստանը:

9291 | 0
Facebook