Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 15 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%
Kentron (desktop)

Միջազգային

Ագրամունտը հրաժարական է տվել. հայտնի է դարձել՝ ով ժամանակավորապես կգլխավորի ԵԽԽՎ-ն

16:05, ուրբաթ, 06 հոկտեմբերի, 2017 թ.
Ագրամունտը հրաժարական է տվել. հայտնի է դարձել՝ ով ժամանակավորապես կգլխավորի ԵԽԽՎ-ն
     ԵԽԽՎ-ում ուկրաինական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Արիևը հայտարարել է, որ ԵԽԽՎ-ի նախագահ Պեդրո Ագրամունտն ինքնակամ հրաժարական է տվել:
     «ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը, ով այս տարի ռուսական կառավարական ինքնաթիռով մեկնել է Սիրիա՝ հանդիպելու Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ, քիչ առաջ ինքնակամ հրաժարական ներկայացրեց: Որոշեց չսպասել երկուշաբթի օրը պլանավորված վերջնական քվեարկությանը: Հիմնվել է առողջական վիճակի վրա»,- գրել է Արիևը Facebook-ի իր էջում:
     Պեդրո Ագրամունտը հաստատել է, որ լքում է ԵԽԽՎ նախագահի պաշտոնը: Նա այդ մասին գրառում է կատարել թվիթերյան իր էջում՝ նշելով, որ հեռանում է՝ անձնական պատճառներից ելնելով:
     Ագրամունտի հրաժարականից հետո ԵԽԽՎ նախագահի պարտականությունները ժամանակավորապես կիրականացնի Վեհաժողովի ավագ փոխնախագահ Ռոջեր Գեյլը:
2878 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am