Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԴՆԹ թեստից հետո հոմոսեքսուալ զույգը որոշել է փոխել սեռական կողմնորոշումը

01:05, երկուշաբթի, 09 հոկտեմբերի, 2017 թ.
ԴՆԹ թեստից հետո հոմոսեքսուալ զույգը որոշել է փոխել սեռական կողմնորոշումը

Այսօր արդեն հանրությանը դժվար է զարմացնել միասեռական կապերով, սակայն ամերիկյան փոքրիկ Ալբերի Փարք քաղաքում ապրող միասեռական զույգի պատմությունը զարմացրել է թեʹ իրենց, թեʹ ուրիշներին:
     Ջեյսոն Օսբորնն ու Ալեքս Բրաունը տղամարդ մոդելներ են, ովքեր ծանոթացել են 2 տարի առաջ՝ ցուցադրության ժամանակ: 2-ն էլ 25 տարեկան են: Հանդիպման առաջին իսկ օրից նրանք շատ են կապվել իրար և սկսել են ապրել միասին:
     Սակայն նրանց անհավանական նմանությունը հանգիստ չի տվել ընկերներին ու ծանոթներին, նրանք անդադար պնդել են, որ տղաները ԴՆԹ թեստ հանձնեն: Հանուն կատակի ու ընկերներին վերջնականապես լռեցնելու՝ Ջեյսոնն ու Ալեքսը հանձնել են թեստը և մնացել ապշած դրա արդյունքներից: Պարզվել է, որ իրենք երկվորյակներ են, ում բաժանել են ծնվելուց հետո: Այդ ժամանակ Ջեյսոն Օսբորնի ծնողները խոստովանել են, որ իրենք որդեգրել են նրան:
     Եղբայրները տարբեր կերպ են ընդունել այս լուրը: Ջեյսոնն ավելի հանգիստ է մոտեցել դրան. «Մենք թեստի գնացինք կատակի համար, բայց ես ենթադրել անգամ չէի կարող, որ մարդն, ում հետ ես պատրաստվում էի ամբողջ կյանքս անցկացնել, իմ հարազատ եղբայրն է: Հիմա չգիտեմ՝ լամ թե խնդամ»:
     Իսկ Ալեքսը լուրն իմանալուց հետո չի խոսում եղբոր հետ և հայտարարել է, որ դառնալու է հետերոսեքսուալ:
     ԱՄՆ-ում սեռական հարաբերությունը քույրերի ու եղբայրների միջև արգելված են, սակայն այս զույգի դեպքն այլ է, ուստի նրանք քրեական պատասխանատվության չեն ենթարկվի:

ԴՆԹ թեստից հետո հոմոսեքսուալ զույգը որոշել է փոխել սեռական կողմնորոշումը
ԴՆԹ թեստից հետո հոմոսեքսուալ զույգը որոշել է փոխել սեռական կողմնորոշումը
8226 | 1
Facebook