Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 20 հոկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Աբովյանում կանցկացվի թատերական փառատոն

18:15, ուրբաթ, 06 հոկտեմբերի, 2017 թ.
Աբովյանում կանցկացվի թատերական փառատոն

Հայաստանի թատերական գործիչների միությունը և Աբովյանի համայնքապետարանը հոկտեմբերի 6-12-ը Աբովյանում կանցկացնեն Աբովյանի ամենամյա հերթական փառատոնը:
     Փառատոնի շրջանակում կցուցադրվի շուրջ տասը ներկայացում` Երևանի, Աբովյանի և Վանաձորի թատրոնների մասնակցությամբ. Դարիո Ֆո «Չստացված գողություն» («Էպսիդոն» թատերախումբ), Ա. Այվազյան «Ցեղի ֆիզիոլոգիա» (Հ. Մալյանի անվան թատրոն), Վ.Օռլով «Ոսկե ճուտիկը» (Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոն), Վ. Կրասնոգորով «Սիրում եմ… Եվ մեկ անգամ ևս սիրում եմ» (Աբովյանի թատրոն), Ժ. Դադասյան «Խաղը» (Երևանի մնջախաղի պետական թատրոն) և այլն:
     Փառատոնի հանդիսավոր բացումը կկայանա հոկտեմբերի 6-ին, իսկ ներկայացումների մուտքն անվճար է: Տեղեկացնում է Հայաստանի թատերական գործիչների միության մամուլի ծառայությունը:

1081 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am