Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ճապոնացի լրագրողը հոգնածության պատճառով մահացել է

13:05, ուրբաթ, 06 հոկտեմբերի, 2017 թ.
Ճապոնացի լրագրողը հոգնածության պատճառով մահացել է

Մեկ ամսում 159 ժամ աշխատանքը NHK ճապոնական ազգային հեռուստաընկերության 31-ամյա լրագրող Միվա Սադոյի մահվան պատճառ է դարձել: Վերջին ամսում նա հանգստացել էր ընդամենը 2 օր:
     Լրագրողը մահացել է 2013թ., սակայն նրա գործատուն միայն այս շաբաթ է որոշել բացահայտել փորձաքննության տվյալները: Հեռուստաընկերությունը երկարատև լռությունը բացատրել է լրագրողի ծնողների ցանկությամբ:
     Սադոն լուսաբանում էր Տոկիոյի կառավարության աշխատանքը, իսկ վերջին ամսում՝ Տոկիոյի վեհաժողովում ընտրական քարոզարշավը:
     Ինչպես նշում է The Japan Times-ն՝ այդ դեպքը խնդիր է դարձել հեռարձակող կազմակերպությունների համար, որոնք գերագնահատում են աշխատանքային համակարգն ու ընտրությունների լուսաբանումը:

7130 | 0
Facebook