Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ն հրաժարվել է Պարսից ծոցի երկրների հետ զորավարժությունների անցկացումից

13:30, ուրբաթ, 06 հոկտեմբերի, 2017 թ.
ԱՄՆ-ն հրաժարվել է Պարսից ծոցի երկրների հետ զորավարժությունների անցկացումից
     ԱՄՆ-ն որոշել է հրաժարվել Պարսից ծոցի երկրների հետ մի քանի զորավարժություններից Կատարի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով, փոխանցում է Associated Press-ը:
     Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի կենտրոնական ռազմական հրամանատարության ներկայացուցիչ Ջոն Թոմասը:
     «Մենք հրաժարվում ենք մի քանի զորավարժություններից՝ հաշվի առնելով տարածաշրջանային ընդհանուր շահերը»,- գործակալությունը մեջբերում է Ջոն Թոմասի խոսքը:
     Հիշեցնենք, որ հունիսին արաբական մի շարք երկրներ խզեցին Դոհայի հետ դիվանագիտական հարաբերությունները՝ Կատարի իշխանություններին մեղադրելով ահաբեկչական խմբավորումների սատարելու համար:
7957 | 0
Facebook