Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 20 հոկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

Պենտագոնն անհանգստացած է դաշնակիցների կողմից ռուսական С-400-ների ձեռքբերմամբ

11:05, ուրբաթ, 06 հոկտեմբերի, 2017 թ.
Պենտագոնն անհանգստացած է դաշնակիցների կողմից ռուսական С-400-ների ձեռքբերմամբ

ԱՄՆ-ն անհանգստացած է, որ Սաուդյան Արաբիան և իր մյուս դաշնակիցները հետաքրքրված են ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերմամբ: Այս մասին TASS-ին ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Միշել Բալդանզան:
     «Մենք բազմիցս նշել ենք ԱՄՆ-ի սպառազինության համակարգերի և տարածաշրջանում այլ երկրների հետ օպերատիվ համատեղելիության պահպանման անհրաժեշտությունը ռազմական խոշոր գնումների ծրագրերի իրականացման դեպքում: Այդ համատեղելիությունն անհրաժեշտ է ընդհանուր սպառնալիքները կանխելու համար»,- ասել է նա:
     Ընդ որում, Պենտագոնը հիշեցրել է, որ Վաշինգթոնին և Էր Ռիյադին կապում են բազմամյա հարաբերությունները ռազմական գնումների ոլորտում:
     Հիշեցնենք, որ երեկ Մոսկվայում Սաուդյան Արաբիայի և Ռուսաստանի նախագահների միջև կայացած հանդիպումից հետո հայտնի է դարձել, որ Սաուդյան Արաբիան մտադիր է գնել ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերը:
     Սեպտեմբերի 12-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր նույն համակարգերի գնման հարցով համաձայնագրի ստորագրման մասին:

1656 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am