Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեքսիկական ծոցում փոթորկի կանխատեսումների հետևանքով նավթն էժանանում է

10:15, ուրբաթ, 06 հոկտեմբերի, 2017 թ.
Մեքսիկական ծոցում փոթորկի կանխատեսումների հետևանքով նավթն էժանանում է

Այսօր Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում նավթի գների անկում է գրանցվում, ինչը պայմանավորված է Մեքսիկական ծոցին «Նեյթ» արևադարձային փոթորկի մոտենալու հետ:
     Առավոտյան Լոնդոնի բորսայում եվրոպական «Բրենթ» տեսակի նավթի 1 բարելի արժեքը նվազել է 0.11%-ով՝ հասնելով 56.94 դոլարի:
     Նյու Յորքի բորսայում ամերիկյան WTI տեսակի նավթի 1 բարելի արժեքը նվազել է 0.14%-ով՝ հավասարվելով 50.72 դոլարի:
     Հաղորդվում է, որ փոթորկի կենտրոնում քամու արագությունը 64 կմ/ժամ է, այն առաջ է սլանում 12 կմ/ժամ արագությամբ:

9762 | 0
Facebook